ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Սպառվող գազը չի համապատասխանում նորմերին, իսկ ապրանքների գնաճն անխուսափելի է

Սպառվող գազը չի համապատասխանում նորմերին, իսկ ապրանքների գնաճն անխուսափելի է
31.01.2014 | 15:11

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում գազի կաթսաների ֆիլտրերը աղտոտվել են, ինչը նշանակում է, որ սպառվող գազը չի համապատասխանում նորմերին: Իսկ 2013 թվականին շուրջ 250 ընտանիքների շրջանում իրականացված հարցումների ըմթացքում պարզվել է, որ մարդկանց գրեթե 95 տոկոսը խիստ դժգոհ է գազի և էլեկտրաէներգիայի սակագներից: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն ՊԻՊՈՅԱՆԸ: «Մարդիկ դժգոհում են, որ անցած տարվա համեմատ ավելի շատ գազ են սպառել և ավելի քիչ տաքացել: Մատակարարված գազի աղտոտվածության մասին վկայում է այն հանգամանքը, որ գազի կաթսաների ֆիլտրերը, հինգ-տասը տարին մեկ կեղտոտվելու փոխարեն, օգտագործման համար պիտանի չեն արդեն մեկ-երկու տարի շահագործվելուց հետո: Մեր նպատակը ոչ թե խնդրի մասին խոսելն է, այլ այն լուծելը: Սակայն երբ սպառողից ահազանգ ենք ստանում, անհրաժեշտության դեպքում դիմում պետական մարմնին, ոչ մի օգնություն չենք ստանում, մնում է միայն քննադատել այդ մարմնին»,- ասաց նա` խորհուրդ տալով ազգաբնակչությանը, դժգոհությունների դեպքում զանգահարել «Իրազեկ և պաշտպանված» ՀԿ-ի թեժ գիծ (010)430 930 և իրենք կփորձեն հնարավորինս օգնել նրանց:

Քաղաքացիների հաջորդ դժգոհությունը ապրանքների որակի հետ է կապված: Շատ մարդիկ գնելով ինչ-ինչ ապրանքներ, կարճ ժամանակում հասկանում են, որ այն անորակ է, իսկ ետ վերադարձնելն արդեն դառնում է լուրջ գլխացավանք. «Հայտարարությունը, որ փակցված է խանութներում, թե գնված ապրանքը ետ չի ընդունվում, հակաօրինական է և հակասում է «Սպառողների շահերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքին: Սակայն հանրությունը իրազեկված չէ այդ մասին»,-նշեց Պիպոյանը` հավելելով, որ հանրային իրազեկվածության մակարդակը Հայաստանում բավական ցածր է, և գնորդներից քչերը գիտեն, որ օրենքով սահմանված կարգով իրավասու են վերադարձնել իրենց գնած, սակայն ինչ-ինչ պատճառներով դուր չեկած ապրանքը:
Բ. Պիպոյանը նաև ասաց, որ ամբողջ աշխարհում փաթեթավորված ապրանքների դրոշմակնքման որոշումը միտված է տնտեսության ստվերայնության կրճատմանը, ապա Հայաստանում` թանկացումներին. «Տնտեսվարողը, ասենք, երկու դրամ վճարելով դրոշմակնիքի համար, իր ապրանքը թանկացնում է երեսուն դրամով: Այնպես որ, սննդամթերքի թանկացում անպայման կնկատվի»,-կանխատեսեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ